Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, «Համահայկական ճակատ» շարժումը Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով հերթական ակցիան իրականացրեց այս անգամ Հայաստանում ՌԴ դեսպանատան առջեւ։
«Համահայկական ճակատ» շարժման անդամ, «Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Ռուզաննա Ստեփանյանը նշեց, որ իրենք հետևողական են, խնդիրը բարձրաձայնելու Հայաստանում տարբեր երկրների դեսպանությունների ու միջազգային կառույցների ներկայացուցչությունների մոտ։
«Բաքվում պահվող գերիների, անհետ կորածների ընտանիքներին թողել ենք իրենց ցավի հետ մենակ, Հայաստանի պետական օղակները ձեռքերը լվացել են այս ընտանիքների խնդիրից, ցավից։ Չկա շաբաթ, որ այս ընտանիքները մի կառույցից մյուսը չգնան, նրանց ամեն օր տանում բերում են, ասում են՝ մի խոսեք, մի բարձրաձայնեք»,- ասաց նա։
Ստեփանյանն ընդգծեց, որ իրենք ուժեղացնելու են իրենց ճնշումը կառավարության վրա, քանի որ տեղեկություն ունեն, որ մինչև ամսվա վերջ Նիկոլ Փաշինյանը գնալու է Նյու Յորք, հանդիպելու ՄԱԿ-ի ասամբլեայի գլխավոր քարտուղարին։
Մանրամասն տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը